Դիլանյան Զար – Օգնեք մեր եղբորը…
Տեր Եզնիկ քահանան մի համեստ հոգևորական է, ով անխոնջ նվիրյալն է հայ եկեղեցու. Արարատի մարզում նրա ծառայության ու համեստ ներդրման շնորիվ բազմաթիվ մարդիկ չեն կորցրել կապն Աստծո հետ: Նրան այսօր շատ է պետք մեր միասնական օգնությունն ու աղոթքը. նա կյանքի ծանր շրջադարձի փուլում է` սուր առողջական խնդիրներով:
Տեր Հոր բուժումը, ըստ ախտորոշման, ենթադրում եմ` երկարատև է. քիմիոթերապիայի կամ ճառագայթային բուժման մի քանի փուլ, այնպես որ, յուրաքանչյուրիս օգնությունը ուշացած չի լինի: Հանգանակության համար բացվել է հաշվեհամար. ՎՏԲ բանկում ստացող Ղազարյան Լիանուշ (Տեր Եզնիկի եղբոր կինն է)