- Դարերու ընթացքին փաստուած իրականութիւն է, թէ մեր կեանքին մէջ Եկեղեցւոյ վերապահուած է կարեւոր դերակատարութիւն մը որպէս բարոյական հեղինակութիւն, եւ ո՛չ թէ բռնակալ իշխանութիւն, եւ որպէսզի կարենանք ստեղծել այս իտէալ բարոյական հեղինակութիւնը՝ անհրաժեշտ է ունենալ անբասիր զարգացած եկեղեցականութիւն, գիտակից իր ուխտին եւ առաքելութեան, նոյն ատեն ունենալով թափանցիկ կառոյց-կազմակերպութիւն մը՝ իր հոգեւոր եւ վարչական բոլոր բաժանումներով, խարսխուած սահամանադրական բոլոր կանոնագրութեանց վրայ:
Դժբախտաբար տասնեւինն տարիներու դառն փորձառութիւնը ճիշտ հակառակ պատկերը ցոյց տուաւ: Բռնակալ Գարեգին Բ. կաթողիկոսի ՀՈԳԵՒՈՐ ՍՊԱՆԴԸ կը ներկայացնենք համայն հայութեան, տեսնելու այդ տխրահռչակ անձին մէջ՝ քինախնդրութիւնը, ոխակալութիւնը, վրէժխնդրութիւնն ու յիշաչարութիւնը: Ստորեւ՝ ոչ-ամբողջական ցանկը «կարգալոյծ» հռչակուած հոգեւորականներուն:
1999-2017 թթ. Գարեգին Բ-ի կողմից կարգալոյծ հռչակուած հոգեւորականների ցանկ
|
|||
Անուն-ազգանուն |
Աւազանի անուն | Հրապարակուած պատճառը | Թուականը |
1. Գրիգոր քհն. Աւետիսեան | Արծրուն Աւետիսեան | Իրեն վստահուած հօտը լքելու եւ իր բողոքի ցոյցը շարունակելու համար՝ դրսեւորելով անհնազանդու-թեան ոգի եւ հայ հոգեւորակա- նին անյարիր վարք: | 1999 |
2. Յակոբ քհն. Պետրոսեան | Աշոտ Պետրոսեան | Իրեն վստահուած հօտը լքելու և իր բողոքի ցոյցը շարունակելու համար՝ դրսեւո-րելով անհնազանդութեան ոգի եւ հայ հոգեւորականին անյարիր վարք: | 1999 |
3. Տիրան Արք. Կիւրեղեան | Ղազարոս Կիւրեղեան | Ամենայն հայոց կաթողիկո- սի հայրապետական իշխանու-թեանը անհնազանդ, հայ եկեղե-ցականի ուխտին անյարիր եւ Հայ եկեղեցու կանոնների դէմ դատապարտելի գործողութիւն-ների համար: | 2001 |
4. Մակար վրդ. Յովհաննիսեան | Արա Յովհաննիսեան | Իր դիմումի համաձայն: | 2001 |
5. Խորէն աբղ. Յովհաննիսեան | Նշան Յովհաննիսեան | Հոգեւոր ծառայութիւնը ինքնակամ լքելու և առանց հայրապետական արտօնութեան արտասահման մեկնելու համար: | 2002 |
6. Վահան քհն. Արամեան | Գէորգ Արամեան | Անյայտ է: | 2003 |
7. Մաշտոց քհն. Իսայեան | Հայկ Իսայեան | Մկրտութեան խորհուրդն աղճատելու եւ հաւաքական մկրտութիւններն արգելող Հայ-րապետական տնօրինութիւնը զանցառելու համար: | 2003 |
8. Գնէլ աբղ. Սողոմոնեան | Էդգար Սողոմոնեան | Անյայտ է: | 2003 |
9. Արարատ քհն. Յովսէփեան | Նորայր Յովսէփեան | Հոգեւորականին անվայել վարքի եւ կեցուածքի համար: | 2004 |
10. Մաշտոց աբղ. Ժոռոյեան | Մուշեղ Ժոռոյեան | Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամօրէն լքելու կանոնա-զանց ընթացքի համար: | 2004 |
11. Նարեկ քհն. Ահարոնեան | Գարիկ Ահարոնեան | Կարգալոյծ հռչակուած Ղա-զարոս Կիւրեղեանի հերձուա- ծին յարելու կանոնազանց ըն-թացքի համար: | 2004 |
12. Մկրտիչ քհն. Սարիբէկեան | Յարութիւն Սարիբէկեան | Անյայտ է: | 2004 |
13. Վահան քհն. Սարիբէկեան | Հրանտ Սարիբէկեան | Անյայտ է: | 2004 |
14. Կարապետ քհն. Մոլեքեան | Մնացական Մոլեքեան | Անյայտ է: | 2004 |
15. Սահակ քհն. Գալստեան | Ռուբէն Գալստեան | Անյայտ է: | 2004 |
16. Սուքիաս քհն. Տէրտէրեան | Անդրանիկ Տէրտէրեան | Անյայտ է: | 2004 |
17. Պսակ աբղ. Մուրատեան | Արամայիս Մուրատեան | Իր դիմումի համաձայն: | 2004 |
18. Զոհրապ վրդ. Կոստանեան | Հրանտ Կոստանեան | Ծառայութիւնն ինքնակամ-օրէն լքելու կարգազանցութեան համար։ | 2005 |
19. Գարեգին աբղ. Յարութիւնեան | Յարութիւն Յարութիւնեան | Կանոնազանց ընթացքի` հնազանդութեան ուխտը խախ- տելու համար։ | 2006 |
20. Յովհաննէս քհն. Սողբաթեան | Օնիկ Սողբաթեան | Անյայտ է: | 2006 |
21. Պետրոս քհն. Եզեկեան | Արմէն Եզեկեան | Հոգեւորականին անյարիր վարքի եւ կանոնազանցութեան համար: | 2006 |
22. Խորէն աբղ. Զաքարեան | Արտաւազդ Զաքարեան | Հոգեւոր ծառայութիւնը թողնելու պատճառով: | 2007 |
23. Աբգար քհն. Գըլըճեան[1] | Լեւոն Գըլըճեան | Գրիգորիս Արք. Բունիաթ-եանի միջնորդագիրը եւ սեփա-կան դիմումի համաձայն: | 2007 |
24. Անանիա արք. Արաբաջեան | Աւետիք Արաբաջեան | Իր դիմումի համաձայն: | 2007 |
25. Ռուբէն քհն. Եղիազարեան | Տիգրան Եղիազարեան | Սեպուհ եպս. Չուլջեանի միջնորդագիրը և սեփական դիմումի համաձայն: | 2007 |
26. Աւետիս աբղ. Սահակեան | Արտակ Սահակեան | Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամօրէն լքելու կանոնա-զանց ընթացքի համար։ | 2007 |
27. Եփրեմ աբղ. Սարգսեան | Յարութիւն Սարգսեան | Դրսեւորուած անհնազանդ ընթացքի համար։ | 2007 |
28. Արշէն վրդ. Սանոսեան | Տիգրան Սանոսեան | Իր դիմումի համաձայն: | 2007 |
29. Վազգէն վրդ. Նանեան | Բաբգէն Նանեան | Հոգեւոր ծառայութիւնը թողնելու սեփական դիմումի համաձայն: | 2007 |
30. Յովհաննէս աբղ. Մայիլեան | Վարդէս Մայիլեան | Ուխտազանցութեան համար: | 2007 |
31. Նորայր աբղ. Սիմոնեան | Արման Սիմոնեան | Կանոնազանց ընթացքի համար: | 2007 |
32. Վազգէն քհն. Ազիզեան | Ճորճիկ Ազիզեան | Աւագ Արք. Ասատուրեանի միջնորդագիրը` կարգազանց ընթացքի պատճառով կարգա-լոյծ անելու վերաբերեալ: | 2008 |
33. Ստեփանոս քհն. Յակոբեան | Էմիլ Յակոբեան | Քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբեր- եալ սեփական խնդրագրի համաձայն: | 2008 |
34. Ղուկաս աբղ. Զաքարեան | Վահան Զաքարեան | Իր դիմումի համաձայն: | 2008 |
35. Կիւրեղ աբղ. Վարդանեան | Աշոտ Վարդանեան | Իսպանիայում ուսումը եւ հոգեւոր ծառայութիւնը ինքնակամ լքելու պատճառով: | 2008 |
36. Ասողիկ եպս. Արիստակէսեան | Սմբատ Արիստակէսեան | Հոգեւոր ծառայութիւնը թողնելու սեփական դիմումի համաձայն: | 2008 |
37. Վարդան քհն. Վարդանեան | Արամ Վարդանեան | Կարգազանց ընթացքի համար: | 2009 |
38. Մխիթար քհն. Սարիբէկեան | Միսակ Սարիբէկեան | Քահանայական կոչմանն անյարիր ընթացքի համար: | 2009 |
39. Գեղարդ աբղ. Վահունի | Վահէ Վահունի | Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: | 2010 |
40. Յակոբ աբղ. Ապրեսեան | Միրզա Ապրեսեան | Կանոնազանց ընթացքի համար: | 2010 |
41. Դաւիթ աբղ. Քարամեան | Կարէն Քարամեան | Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: | 2010 |
42. Ղեւոնդ աբղ. Ղեւոնդեան | Արթուր Ղեւոնդեան | Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: | 2010 |
43. Կտրիճ քհն. Դեւէջեան | Արմէն Դեւէջեան | Ամուսնալուծուած լինելու պատճառով հոգեւոր ծառայութիւնից հրաժարուելու սեփական դիմումի համաձայն: | 2011 |
44. Սարգիս քհն. Յովհաննիս-եան | Արթուր Յովհաննիսեան | Հոգևորականին անյարիր վարքագծի համար: | 2011 |
45. Աբէլ քհն. Մանուկեան | Հրաչ Մանուկեան | Շարունակուող կարգազանց անուղղայ ընթացքի համար` ի հետեւումն կախակայման վերաբերեալ 2011 թ. տնօրինու-թեան: | 2011 |
46. Տիրան քհն. Աւագեան | Հայկ Աւագեան | Հոգեւոր ծառայութիւնն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար: | 2011 |
47. Հայազատ քհն. Մարտիկեան | Գրիգոր Մարտիկեան | Իր դիմումի համաձայն: | 2011 |
48. Յակոբ քհն. Չէրքէզեան | Սարգիս Չէրքէզեան | Աղան արք. Պալիոզեանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրայ: | 2011 |
49. Աբէլ աբղ. Աբրահամեան | Էդգար Աբրահամեան | Եկեղեցական ծառայութիւնից հրաժարուելու մասին սեփական խնդրագրի համաձայն: | 2011 |
50. Նահապետ քհն. Խաչատրեան | Յովհաննէս Խաչատրեան | Հովուական իր ծառայու-թիւնը լքելու և եկեղեցական ասպարէզից ինքնակամ հրա-ժարուելու համար: | 2012 |
51. Սարգիս քհն. Մելքոնեան | Սարգիս Մելքոնեան | Ծառայութեան ընթացքում դրսեւորած կարգազանցութեան եւ եկեղեցականի վարքին անյարիր ընթացքի համար: | 2012 |
52. Սմբատ աբղ. Պօղոսեան | Ջանիկ Պօղոսեան | Ծառայութեան ընթացքում դրսեւորած եկեղեցականին անյարիր վարքագծի համար: | 2012 |
53. Արշէն քհն. Սարգսեան | Արմէն Սարգսեան | Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: | 2012 |
54. Ոսկան քհն. Բաղումեան | Վիգէն Բաղումեան | Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: | 2013 |
55. Զոհրապ քհն. Մազմանեան | Էդգար Մազմանեան | Հովուական ծառայութեան վայրը լքելու համար: | 2013 |
56. Նշան աբղ. Պետրոսեան | Արմէն Պետրոսեան | Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: | 2013 |
57. Եղիա աբղ. Խաչատրեան | Արմէն Խաչատրեան | Ուխտազանցութեան եւ եկեղեցականին անյարիր ընթացքի համար: | 2013 |
58. Մխիթար աբղ. Գուտուզեան | Սարգիս Գուտուզեան | Եկեղեցականի հնազան-դութեան ուխտը դրժելու համար: | 2014 |
59. Մարտիրոս քհն. Պէրպէրեան | Մարտիրոս (Մարտիկ) Պէրպէրեան | Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ՝ եկեղեցականին անյարիր ընթացքի համար: | 2014 |
60. Յակոբ աբղ. Գրիգորեան | Արման Գրիգորեան | Եկեղեցական ծառայու-թիւնից հրաժարուելու մասին սեփական դիմումի համաձայն: | 2014 |
61. Կարապետ վրդ. Յարութիւնեան |
Վարդան Յարութիւնեան |
Իր դիմումի համաձայն: |
2015 |
62. Հմայեակ աբղ. Սահակեան | Աշոտ Սահակեան | Իր դիմումի համաձայն: | 2015 |
63. Լեւոն աբղ. Գուլեան | Դաւիթ Գուլեան | Եկեղեցական կարգը թողնելու մասին սեփական դիմումի համաձայն: | 2015 |
64. Կարապետ քհն. Խաչիբաբեան | Կարապետ Խաչիբաբեան | Իր դիմումի համաձայն: | 2016 |
65. Գառնիկ աբղ. Մխիթարեան | Մարտին Մխիթարեան | Իր դիմումի համաձայն: | 2016 |
66. Խադ քհն. Ղազարեան | Վիգէն Ղազարեան | Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու եւ կանոնաւոր ծառայութեան վերադառնալու ցանկութեան բացակայութեան պատճառով: | 2016 |
67. Յովհաննէս աբղ. Սահակեան | Վարդգէս Սահակեան | Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու պատճառով: | 2016 |
68. Հայրիկ աբղ. Յովհաննիսեան | Յովիկ Յովհաննիսեան | Ծառայութեան վայրն ինքնակամ լքելու պատճառով: | 2016 |
69. Վռամ աբղ. Ղազարեան | Աւետիք Ղազարեան | Իր դիմումի համաձայն: | 2016 |
70. Նիկողոս քհ. Յովհաննիսեան | Աւետիք Յովհաննիսեան | Փաստացի ամուսնալուծու-թեան եւ հոգեւորականին անյարիր պահուածքի պատճա-ռով: | 2016 |
71. Խաչատուր քհն. Գէորգեան | Կարէն Գէորգեան | Իր դիմումի համաձայն: | 2017 |
72. Մովսէս քհն. Մանուկեան | Խորէն Մանուկեան | Վազգէն եպս. Միրզախան-եանի միջնորդագիրը` հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքելու պատճառով: | 2017 |
73. Խորէն վրդ. Յովհաննիսեան[2] | Նշան Յովհաննիսեան | Վազգէն եպս. Միրզախան-եանի գրութիւնը՝ հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքելու պատճառով: | 2017 |
74. Եզրաս քհն. Բոգդան[3] | Փաուլ Բոգդան | Տաթև եպս. Յակոբեանի և թեմական խորհրդի միջնորդա-գրի հիման վրա: | 2017 |
75.Ահարոն աբղ Շահվերդեան[4] |
Արթուր Շահվերդեան |
Իր դիմումի համաձայն: |
2017 |
[1] 2015 թ. դեկտեմբերի 22-ին վերահաստատուել է իր քահանայական կարգի մէջ:
[2] Առաջին անգամ կարգալոյծ է հռչակուել 2002 թ., ապա 2009 թ. ապրիլի 5-ին վերահաստատուել է իր քահանայական կարգի մէջ: 2017 թ. կրկին կարգալոյծ է հռչակուել նոյն կաթողիկոսի կողմից:
[3] Այս ազնիւ քահանան վերջին զոհերէն ըլլալով, իր ցասումը կ’արտայատէ բռնակալ կաթողիկոսին.-«Վեհափառ Տէր, 2015 թ. սկսեալ, ես՝ որպէս Ռումինիայի Հայոց թեմի փոխառաջնորդ, նամակցութեամբ միշտ տեղեկացրել եմ Ձեզ՝ թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Յակոբեանի անօրէնութիւնների և բարոյազուրկ լինելու վերաբերեալ։ Եւ այդ բոլորը՝ փաստերով հանդերձ 2016 թ.ներկայացրել եմ վեց եպիսկոպոսների առջեւ, որոնք նոյնպէս ականջալուր չեղան իմ ասածներին՝ պահանջելով ներկայացնել փաստերը եւ հեռանալ, հակառակ դէպքում, եթէ հրապարակէի, կարգալոյծ կը լինէի։ Իսկ Ձերդ սրբութեան կարգադրութիւնն էր այդ ժամանակ, որ որեւէ խնդիր չբարձրացնեմ եւ վերադառնամ Ռումինիա և փակեմ խնդիրը։
Ես, խոնարհաբար անսացի Ձեր յորդորին, բայց արդիւնքը եղաւ ապարդիւն, ես համացանցով կարգալոյծ եղայ…այսօր, թեմը կորցրել է ֆինանսական կարողութիւնների 80 տոկոսը, զրկուել է դարերով թեմին պատկանող հողատարածքներից և այս գործընթացը շարունակական է։
Իմ եւ Տաթեւ սրբազանի յարաբերութիւնների լարման պատճառը այս ամէնի բարձրաձայնումն էր իմ կողմից Թեմական պատգամաւորական ժողովի ժամանակ եւ որ հանգուցալուծուեց իմ՝ նրա կողմից անբարոյ քայլերի բացայայտումը։ Ըստ նրա, վեհափառ Տէր, Դուք յորդորել էիք նրան կին ունենալ, եւ նա առաջարկութիւն էր արել թեմի ռումինացի երիտասարդ քարտուղարուհուն, ով եւպատմել է ինձ եւ ցոյց տուել հաղորդագրութիւնները։ Բայց քանի որ սպառնալիքներ է ստացել, խնդրեց լռել այդ մասին։ Այդ աղջիկն էլ հեռացել է վաղուց, բայց փատերը կան։ Ձայնագրութիւնը… Պատմական թեմի կործանումը Ձեր ուսերին է, քանի որ այս ամէնն իմանալով՝ լռեցիք և փորձեցիք ծածկել»։
Խորհրդածութիւններ կատարելէ առաջ, կարգալոյծ աբեղաներէն մէկուն բաց նամակէն մէջբերումներ պիտի կատարեմ, որպէսզի ընթերցողը իմանայ թէ այս երիտասարդ աբեղան ի՞նչպիսի հրէշի հետ գործ ունեցած է. պիտի բաւարարուիմ մէկ օրինակով.
«Ձեր կողմից ղեկավարուող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչուելուց, քանզի Ձեր նիւթական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայութեան քաղցր օրօրոց համարուող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգեւոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով… Ձեզ կը խաբեն ու կ‘ասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շէնքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հաւատացէք, դրանք քծնանքի խօսքեր են…Դուք ոչինչ չէք կառուցել, այլ միայն քանդել էք, եւ դրա վկայութիւն է լեփ լեցուն համասեռամոլ հոգեւորականները, որոնք խրախուսւում են Ձեր կողմից և բարձր պաշտօններ են զբաղեցնում… ո՞ւմ էք Դուք եղբայր եւ կամ ում էք Դուք սիրում: Որեւէ մէկին ոչ Դուք եղբայր էք եւ ոչ էլ հայր, այո, Դուք սիրոյ զգացում ունէք… Ես դա տեսել եմ իմ աչքերով: Դուք սիրում էք դրամ, ոսկի, թանկարժէք քարեր, անխօս ստրուկներ` խաչները վզներին, իգացող համասեռամոլների, ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում էք Ձեզ: Դուք սիրում էք այն ամէնն, ինչը հոգեւոր կեանքում ոչինչ է համարւում… Յիշիր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում՝ ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մօտիկ, իսկ եթէ չյիշես, կաթողիկոսը քեզ կը յիշեցնի, ու դու մի օր անպայման կը զղջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անուան անաղարտութեան համար ընկերներիդ մօտ, կը զղջաս… Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունէք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժէք քարեր…
(Նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. Յովհաննէս աբղ. Սահակեան)
Ես երբեք պիտի չուզէի այս ազնիւ օծեալը կոչել նախկին եկեղեցական, որովհետեւ աստուածային ճշմարտութիւնները ճանչնալու, սորվելու եւ պահպանելու համար երաշխիք մըն է օծումը։ Որպէս ճշմարիտ քրիստոնեաներ՝ չենք կրնար մոլորիլ մեր հաւատքի կեանքին մէջ, որովհետեւ օծումով խորհրդաւորուած Ս. Հոգւոյն շնորհքը անբաժան է մեզմէ։ Հետեւաբար եկեղեցւոյ մէջ կատարուած բոլոր աղօթքներն ու պաշտամունքները, բոլոր Խորհուրդներն ու արարողութիւնները, արդիւնք են աստուածային շնորհքի։
Վերջապէս, Աստուծոյ շնորհքն ու կոչումը անփոփոխ են եւ Աստուած չի զղջար զանոնք իր զաւակներուն տուած ըլլալուն համար (Հռոմ. ԺԱ. 29), եւ Առաքեալներ իրենց բոլոր Թուղթերուն մէջ Աստուծոյ շնորհքով կը պարծին, շնորհքի մասին կը խօսին, շնորհքով կ’ողջունեն զիրար, եւ կը մաղթեն որ շնորհքը ամենեւին չպակսի Եկեղեցիէն ընդհանրապէս, եւ իւրաքանչիւր հաւատացեալէ մասնաւորապէս։
Ահաւասիկ այս ճշմարտութիւնը իմանալէ ետք, հիմա հարց կու տանք թէ ինչպէ՞ս կարելի է նման շնորհներով լեցուած անձեր մէկ վայրկեանէն միւսը ապա-շնորհ կոչել եւ յայտարարել ՝ թէ այդուհետեւ անոնք կը դադրին ընտրեալ եւ օծեալ ըլլալէ։ Կը նմանի այն իրողութեան որ մենք քրիստոնեայ հաւատացեալին ըսենք, որ այսուհետեւ անոր մկրտութիւնն ու դրոշմը յետս կը կոչենք եւ իր ստացած Սուրբ Հաղորդութիւնն ալ, որու միջոցաւ ինք հաղորդակից դարձած էր Ս. Սեղանին վրայ պատարագուած Քրիստոսի Սուրբ Մարմնին ու Արիւնին՝ անվաւեր է…: Կարելի է՞…:
Հետեւաբար, կրնանք բացորոշ կերպով յայտարարել՝ թէ ինչ որ նոյն ինքն Քրիստոսի անունով հաստատուած Խորհուրդ է Առաքեալներու մարտիրոսութեամբ վկայուած, ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՆՋՆՋԵԼԻ Է, ապա թէ ոչ Եկեղեցւոյ բոլոր ուսուցումներն ու աւանդութիւնները կը դառնան անհեթեթ եւ խաբուսիկ, ինչ որ Գարեգին Բ. կաթողիկոս իր անտառային օրէնքով կը փորձէ համոզել հասարակաթիւնը՝ որպէս թէ այդ բոլորը կարելի են, քանզի ինք օրէնքէ վեր է եւ հետեւաբար իր տնօրինութեամբ ամէն ինչ կարելի է: Ահաւասիկ՝ քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ հայրերու կողմէ հաստատուած օրէնքները անտեսող եւ ոտնակոխող անհաւատ հերետիկոս մը բազմած է Ամենայն հայոց հայրապետութեան աթոռին:
Եկեղեցին ունենալով օրէնսդրական իրաւունք, ունի նաեւ օրէնքները գործադրելու իրաւունք՝ յանցաւորներու եւ զանցառուներու նկատմամբ, սակայն ըստ ընկալեալ կարգ ու կանոնի։ Իւրանքանչիւր յանցանք պէտք է քննուի, պարզուի, ապացուցուի ու ապա ենթարկուի դատապարտութեան։ Սակայն այսօր դէմ յանդիման կու գանք կամապաշտութեան եւ քինախնդրութեան, որ մեզ կը յուզէ, եւ շփոթի մատնելէ ետք՝ պոռթկում կը յառաջացնէ իր Եկեղեցիով լրջօրէն մտահոգ իւրանքանչիւր հայու մօտ։ Այս պարագային, լուռ մնալը ո՛չ թէ անտարբերութիւն է, այլ մեղսակցութիւն, որովհետեւ իւրանքանչիւր հայ, որպէս մէկ մասնիկը Հայց. Եկեղեցիին, եւ նամանաւանդ իւրաքանչիւր միաբան՝ կրկնակի բարոյական պարտաւորութիւնը ունի իր ձայնը լսելի դարձնելու, բողոքելու եւ զգաստութեան կոչ ուղղելու յանուն արդարութեան, ապա թէ ոչ Հայց. Եկեղեցին կը դառնայ բացարձակ կղերապետութիւն եւ ճահիճէն դուրս չի կրնար ելլել:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
12 Յուլիս, 2018 ՇԱՐ. Գ.